Բարի գալուստ մեր կայք ....


Անձանց իրավունքների բազմակողմանի պաշտպանության ապահովումը յուրաքանչյուր պետության առաջնային գործառույթն է: Հայաստանի Հանրապետությունում տվյալ խնդիրը այժմ գտնվում է ակտիվ զարգացման և լուծման արդյունավետ ուղիներ փնտրելու ճանապարհին: Իսկապես, մեր երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական վիճակը և ազգային հատկանիշները բավականին բարդացնում են տվյալ խնդրին արագ և արդյունավետ լուծումներ գտնելը, սակայն արդարադատության իրականացման բնագավառն այսօր արձանագրել է որոշակի առաջընթաց և դրանում իրենց ներդրումն ունեն նաև մեր երկրի իրավաբաններն ու փաստաբանները, որոնց գործադրած ջանքերն այսօր արդյունք են տալիս: 

Յուրաքանչյուր ոք իր կյանքի ընթացքում, կամա թե ակամա, ստիպված է լինում գործ ունենալ օրենքի հետ: Այն կարող է դրսևորվել զանազան եղանակներով` ժառանգության ընդունում կամ հանձնում, կազմակերպության գրանցում կամ լուծարում, փոխհարաբերություններ տարբեր պետական մարմինների հետ և այլն: 
Մի շարք դեպքերում անձն ինքն է լուծում առաջացած խնդիրները կամ կարգավորում հարաբերությունները, սակայն քիչ չեն այն դեպքերը, երբ որևէ խնդիր լուծելու համար անհրաժեշտ է լինում դիմել բանիմաց և փորձառու իրավաբանի օգնությանը: Ի տարբերություն ոչ մասնագետ քաղաքացիների, փորձառու իրավաբանը առկա խնդրին կարողանում է նայել տարբեր տեսանկյուններից և, օգտագործելով իր մասնագիտական հմտությունները, արագ և արդյունավետ լուծում տալ խնդրին և հետամուտ լինել դրա իրականացմանը: Երբեմն արդյունավետ խորհրդատվությունը, որը ենթադրում է առաջին հերթին ժամանակին տրված խորհուրդը, կարող է կանխարգելիչ դեր խաղալ և ազատել անձին տարատեսակ իրավական խնդիրներց:
Ահա թե ինչու է անհրաժեշտ որոշակի խնդիրների կամ իրավական հետևանքներ ունեցող հարաբերությունների կարգավորման համար դիմել իրավաբանի օգնությանը: 
Բնականաբար, որակյալ իրավաբանական օգնություն ստանալը կապված է վճարունակության հետ: Հաճախ անձը, մտածելով, թե ինչու վճարել իրավաբանին, եթե կարելի է խնդիրը ինքնուրույն լուծել՝ ապավինելով սեփական ինտելեկտին և ինչու չէ նաև ընկերների և հարազատների խորհուրդներին, շատ դեպքերում վտանգ է ստեղծում կորցնել և՛ խնայված գումարը, և՛ ժամանակը և, որ առավել անցանակալին է, դա կարող է հանգեցնել ծանր հետևանքների: 




.... Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք ....
Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ առաջարկում ենք մենք, ընտրում եք՝ դուք: